Ներգնա Տուրեր

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արեւելքից եւ հարավ-արեւմուտքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1 միլիոնը ապրում է Երեւանում:

Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://weather.am:

Հայկական դրամական միավորը կոչվում է “Դրամ” (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.: Կան 1000, 5000, 20000, 50000, 100000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ:
Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում եւ փոխանակման կետերում: Տարադրամի մոտավոր փոխարժեքը հետեւյալն է.

Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան: Գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնից մոտ 12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գտնվում է Գյումրիում: Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից կան թռիչքներ դեպի Երեւան եւ հակառակը, այդ թվում՝
Մոսկվա, Փարիզ, Վիեննա, Պրահա, Հռոմ, Լոնդոն, Բեյրութ, Դուբայ, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Միլան, Վարշավա, Ստամբուլ եւ այլն:

Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, եւ թե՛ եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորաները հիմնականում աշխատում են նաեւ տոն օրերին: Հետեւյալ տոնական օրերը ոչ աշխատանքային են.

  • Ծննդյան տոներ եւ Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը),
  • Բանակի օր՝ հունվարի 28,
  • Կանանց տոն` մարտի 8,
  • Աշխատանքի օր՝ մայիսի 1,
  • Հաղթանակի եւ խաղաղության տոն` մայիսի 9,
  • Հանրապետության տոն՝ մայիսի 28,
  • Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
  • Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:

Ոչ աշխատանքային է նաեւ ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:

Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն` սկսած պատրաստման ընթացքից մինչեւ սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երեւանի բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի:

Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:

Հայաստան մուտքի իրավունք (Վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է:

Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` սահմանային անցակետերում: Սովորաբար դա տեւում է մոտ 20-25 րոպե:

Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն “Անձնագրային եւ վիզաների” վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` (էլեկտրոնային տարբերակով) դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը. evisa.mfa.am:

Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում: