General
«Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:
Cancellation / Prepayment
Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Children and extra beds
Մինչև 6 տարեկան երեխան` անվճար
6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Check-in time
14:00Check-out time
12:00