General
«Մեսսիեր 53» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի սրտում: Հյուրանոցն ունի ամուր սկզբունքային գաղափար, որն արտահայտվում է իր ճարտարապետության և բրենդի ինքնության մեջ: Այն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված գերշքեղ համարներ, որոնք կգերազանցեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի սպասելիքները: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, լոգասենյակ, օդափոխիչ, պատշգամբ, որից բացվում է քաղաքի հիանալի տեսարանը: Հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառայություներ, որոնց միջոցով Ձեր հանգիստը կլինի ավելի ամբողջական և լիարժեք: Այստեղ գործում է մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մատուցվող բարձրակարգ և որակյալ ծառայությունների և աշխատակազմի պրոֆեսիոնալ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը շատ մոտ է մի շարք տեսարժան վայրերի, թանգարանների, թատրոնների, ժամանցի և առևտրի կենտրոնների: Հյուրանոցից ընդամենը 5 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ:
Cancellation / Prepayment
Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Children and extra beds
Մինչև 6 տարեկան 1 երեխան` անվճար
6-11 տարեկան երեխաների համար՝ 4200 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 ՀՀ դրամ
Pets
թույլատրվում են(մինչև 9կգ)
Check-in time
14:00Check-out time
12:00