General
Երևան քաղաքի երկաթուղային կայարանի մոտ է գտնվում «Արեգ» հյուրանոցը` որն իր հյուրերին առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված 14 մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց ընդարձակ համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, անլար ինտերնետ: Պատուհանից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական հանգիստը նախընտրողների համար:
Cancellation / Prepayment
Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Children and extra beds
Մինչև 3 տարեկան 1 երեխան՝ անվճար
3-7 տարեկան երեխաների համար՝ 50% զեղչ
Հավելյան մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Pets
չեն թույլատրվում
Check-in time
14:00Check-out time
12:00